3850-ezgifcom-crop-1-16896639695651.gif
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Առաքելություն, Տեսլական
  • Անդամներ
  • Գործընկերներ
  • Միջոցառումներ
  • Հետևեք մեզ
  • Կապ
  • Մեր մասին
    • Պատմություն
    • Առաքելություն, Տեսլական
  • Անդամներ
  • Գործընկերներ
  • Միջոցառումներ
  • Հետևեք մեզ
  • Կապ
Winesofarmenia2
4190-logoner-2-2-16905722576854.png

ԶԱՏԻԿ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ

29-30 մարտի, 2024

 

Վայրը՝ «Սիզընս Այգի» (Մաշտոցի պող. 15/5)

 

Արդեն 3-րդ տարին անընդմեջ` Սուրբ Հարության տոնին ընդառաջ, «Հայաստանի Գինիներ» ՀԿ-ն նախաձեռնեց ավանդույթ դարձած «Զատիկ գինու փառատոն»-ը:

Գարնանային այս խորհրդանշական օրը մենք հնարավորություն ընձեռեցինք բոլորին ընկերների և ընտանիքի հետ միասին նվիրական և հաճելի պահեր վայելել քաղաքի սրտում:

 

Ահա թե ինչ առաջարկեց այս տարվա փառատոնը.

 

1. Գինու մոլորակ. հայկական գինիների մեծ ընտրանի ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ԳՆԵՐՈՎ՝ անմիջապես արտադրողից: Այցելուները տեղեկացան գինիների հարուստ պատմության և յուրահատուկ հատկությունների մասին և ավելացրեցին իրենց սիրելի գինիների ցանկը:

2. Զատկի թեմայով գնումներ. Մեր եզակի գործընկերներն առաջարկեցին Զատկի տոնակատարություններին համապատասխան ապրանքատեսականի:

3. Զատկի զվարճանք. այցելուները մասնակցեցին տարբեր զվարճալի խաղերի մրցույթների և հնարավորություն ունեցան շահելու հետաքրքիր մրցանակներ:

4. Ստեղծագործական անկյուն. երեխաները և մեծերը հնարավորություն ունեցան արտահայտել իրենց ստեղծագործ միտքը հավկիթների նկարազարդման միջոցով և գինով նկարչությամբ:

5. Ուրախ ավանդույթներ. հայկական ավանդական երգերի և պարերի ուղեկցությամբ, ներկաները  այգում մեծ շուրջպար բռնեցին:

 

 

 

4189-logoner-2-1-2-16905722476852.png

Հեռ։ +37499018501

Էլ. հասցե։ info@woa.am

WOA © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են: